Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թրամփ. Շաբաթ կսկսվի կորոնավիրուսի դեմ բնակչության անվճար պատվաստումը

Թրամփ. Շաբաթ կսկսվի կորոնավիրուսի դեմ բնակչության անվճար պատվաստումը
12.12.2020 | 21:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Pfizer և Moderna կորոնավիրուսային պատվաստանյութերն անցել են «անվտանգության ոսկե ստանդարտը» և հայտնել, որ շաբաթ կսկսվի բնակչության անվճար պատվաստումը:


«Pfizer և Moderna ընկերությունները հայտարարել են, որ իրենց պատվաստանյութերի արդյունավետությունը 95 տոկոս է: Այդ պատվաստանյութերը շատ անվտանգ են», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահի խոսքով՝ փորձարկումների արդյունքում երկու պատվաստանյութերն էլ հաղթահարել են «անվտանգության ոսկե չափանիշը», իսկ ԱՄՆ-ն դարձել է առաջին երկիրը, որը ստեղծել է անվտանգ պատվաստանյութ:

Դիտվել է՝ 5829

Մեկնաբանություններ